Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արշավիր Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արշավիր Ասատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արշավիր Ասատրյանին և Կարինե Սարգսյանին պատկանող 07-065-0070-0014 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 1980612) իրականացնել բնակելի տան վերակառուցման, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արշավիր Ասատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: