Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի, հիմք ընդունելով թիվ 27 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի <<Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Նաիրի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 23-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 40 արձանագրությունը, Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի՝ նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավար ընտրելու մասին․
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին․
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին։