Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարտին Չարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարտին Չարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 1-ին փողոց, 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարտին Չարյանին և Կարինե Սիմոնյանին պատկանող 07-065-0134-0091 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08052024-07-0202) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մարտին Չարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: