Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Շահվալադ Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Շահվալադ Հակոբյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամաս, 7-րդ փողոց, 24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Շահվալադ, Հայկ Հակոբյաններին, Սաթենիկ Ստեփանյանին պատկանող 07-004-0114-0002 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05112020-07-0067) իրականացնել օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Շահվալադ Հակոբյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: