Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Նարեկ Ղազարի Միրզոյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Ղազարի Միրզոյանին պատկանող 07-053-0227-0019 կադաստրային ծածկագրի 0,28058 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: