Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Զովունու համայնքի ղեկավարի կողմից 2017 թվականին Արթուր Երջանիկի Մարտիրոսյանին շինարարության թույլտվություն տրամադրելիս չի փոփոխվել հողամասի նպատակային նշանակությունը, գույքի պետական գրանցում իրականացնելիս առաջացած խոչնդոտները վերացնելու նպատակով` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, Արթուր Երջանիկի Մարտիրոսյանին պատկանող 07-029-0202-0060 կադաստրային ծածկագրի 0.1291 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,03 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |