Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սուսաննա Ալյոշայի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնք, Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սուսաննա Ալյոշայի Դավթյանին պատկանող 07-029-0153-0016 կադաստրային ծածկագրից 0.3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |