Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արա Աշոտի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արա Աշոտի Հակոբյանին պատկանող 07-004-0555-0009 կադաստրային համարի 0.5038 հա գյուղատնտեսական նշանակության խաղողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: