Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտակ Հայրիկի Մարտիրոսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0003-0077 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15082023-07-0067) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արտակ Հայրիկի Մարտիրոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: