Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի 2023 թվականի մարտի 27-ի N 1-Ն գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Կոտայքի մարզի <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի <<<<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 30 որոշումը: |