Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Համբարձում Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Համբարձում Թորոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0394-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26092024-07-0153) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Համբարձում Թորոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: