Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ և 22.1 կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի հուլիսի 3-ին Մանվել Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Սոֆյա Մանուկյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել, Մանվել, Գրիգոր, Վարդանուշ Մաթևոսյաններին և Ջուլիետա Գալուստյանին պատկանող 07-004-1597-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023ZFXESF) առկա 2011-2018 թվականներին ինքնակամ կառուցված 13.36 քմ արտաքին մակերեսով թռչնագոմը, 48․24 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 45․79 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 55․80 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։
2․Քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել, Մանվել, Գրիգոր, Վարդանուշ Մաթևոսյաններին և Ջուլիետա Գալուստյանին պատկանող 07-004-1597-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023ZFXESF) առկա 1979-1997 թվականներին ինքնակամ կառուցված 68․20 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 80․76 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 0․64 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով։
3․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 273017 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: