Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի N 02/06/08302-2024 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագնին որոշում է. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի սեփականությունը հանդիսացող Արագյուղի մշակույթի տան շենքը անհատույց օգտագործման տրամադրել Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը մինչև դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտը ուսումնական գործընթացն իրականացնելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |