Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արամ Մեղրյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արամ և Լիլիթ Մեղրյաններին պատկանող 07-004-0454-0006 կադաստրային ծածկագրի 1,0587 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |