Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի N 178 դրական եզրակացությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-020-0101-0023 կադաստրային համարի 0.7 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա: |