Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե ՈՒստյանի 2025 թվականի մարտի 6-ի գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ին ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Հանրային ծառայություններ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 1350.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |