Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Յուրիկ Կորյունի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Յուրիկ Կորյունի Գասպարյանին պատկանող 07-065-0241-0084 կադաստրային ծածկագրի 0.66192 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: