Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդի համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի N 56 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրնե Բելիֆոնի Կարապետյանին պատկանող 07-004-0583-0367 կադաստրային ծածկագրի 0.07 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Քաղաքացի Նաիրնե Բելիֆոնի Կարապետյանի կողմից 30-օրյա ժամկետում 1993950 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: