Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1․ Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին>> N 273-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
<<1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոց 9 հասցեում գտնվող <<Արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի դահլիճը՝ 58.3 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով <<Ռուսլան Բաբայան Արթուրի>> ԱՁ-ին ֆիթնես մարզումներ իրականացնելու նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 500 (հինգ հարյուր) դրամ, ամսական վճարը՝ 29150 (քսանինը հազար մեկ հարյուր հիսուն) դրամ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: