Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Ռոբերտ Ալբերտի Ֆահրադյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռոբերտ, Դավիթ Ֆահրադյաններին և Երմոնյա Հովհաննիսյանին պատկանող 07-053-0284-0008 կադաստրային ծածկագրի 0,323 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոցներ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: