Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արփինե Կամոյի Բեյբությանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արփինե Կամոյի Բեյբությանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 22/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արփինե Կամոյի Բեյբությանին պատկանող 07-065-0039-0072 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01122023-07-0192) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արփինե Կամոյի Բեյբությանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: