Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 21-ին Վահրամ Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Վահրամ Խաչատրյանին և Մարիաննա Ուդումյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5 հասցեում գտնվող, 07-031-0212-0125 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, տնտեսական շինության, լողավազանի, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: