Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշման՝ որոշում եմ.
1․Տալ թույլտվություն «Լա Մասսերիա» ՍՊԸ-ին Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի 148 հասցեում 2025 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա: