Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2025թվականի մարտի 14-ի N 39-Ա որոշումը՝ որոշում եմ
1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն.Սաֆարյան փողոց 151 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20012023-07-0101) 99 տարի ժամկետով, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2.Լուծել Եղվարդ համայնքի և <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի միջև 2007թվականի մայիսի 11-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը:
3.ՈՒժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 28-ի -ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին>> N 5897-Ա որոշումը: