Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 122/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ին պատկանող 07-053-0378-0382 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122023-07-0102) իրականացնել բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: