Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնք, Պռոշյան գյուղում գտնվող, 07-053-0082-0025 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.0600 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 4-րդ փողոց, 11 հողամաս:
2) 0.04003 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 4-րդ փողոց, 11/3 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։