Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 12-ին Նարեկ Վարդանի Վասիլյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Վարդանի Վասիլյանին պատկանող 07-029-0185-0264 կադաստրային ծածկագրի 0,06 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,04 հա հողամասի նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նարեկ Վարդանի Վասիլյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2731020 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
3․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 17-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 1098-Ա որոշումը։