Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Յուրի Վարանցովի Սողոմանյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Յուրի Վարանցովի Սողոմանյանին պատկանող 07-029-0226-0005 կադաստրային ծածկագրի 0.41791 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.2 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: