Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ԻՆԻԶԻՕ» ՍՊԸ-ի տնօրեն Արեգ Շեկոյանի լիազորված անձ Աննա Ջանոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ԻՆԻԶԻՕ» ՍՊԸ-ի տնօրեն Արեգ Շեկոյանի լիազորված անձ Աննա Ջանոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 7/18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԻՆԻԶԻՕ» ՍՊԸ-ին պատկանող 07-053-0336-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16072025-07-0224) իրականացնել առևտրահասարակական կենտրոնի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ԻՆԻԶԻՕ» ՍՊԸ-ի տնօրինությանը շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: