Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուսաննա Սուրենի Նաջարյանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի փետրվարի 6-ի վճռով (քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12448/02/22) ճանաչվել է անգործունակ և հիմք ընդունելով Անդրանիկ Վաչագանի Նաջարյանի 2025 թվականի ապրիլի 10-ի դիմումը՝ որոշում եմ․
1․ Բավարարել Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 1 փողոց, տուն 15 հասցեի բնակիչ Անդրանիկ Վաչագանի Նաջարյանի դիմումը և նրան ճանաչել իր մոր՝ Սուսաննա Սուրենի Նաջարյանի (ծնված 1959 թվականի սեպտեմբերի 1-ին) նկատմամբ խնամակալ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։