Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 10-ին Արտակ Աշոտի Թովմասյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Աշոտի Թովմասյանին պատկանող 07-029-0106-0076 կադաստրային ծածկագրի 0,4432 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2310 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Աշոտի Թովմասյանին պատկանող 07-029-0106-0076 կադաստրային ծածկագրի 0,4432 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,2310 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
3. Արտակ Աշոտի Թովմասյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 15513498 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: