Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գայանե Արմենի Աղաբալյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գայանե Արմենի Աղաբալյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 105 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0302-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12092022-07-0198) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գայանե Արմենի Աղաբալյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: