Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունները կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չեն ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.
Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Սաֆարյան 117 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ, Բաբկեն, Համլետ, Հռիփսիմե Աբգարյաններին և Գյուլնարա Գաբրիելյանին պատկանող 07-004-0098-0008 կադաստրային ծածկագրի 0,144 հա հողամասում առկա բնակելի տան առաջին հարկի՝ 167,56 քմ-ի, գործառնական նշանակությունը փոփոխել առևտրի սրահի: