Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդգար Ռամազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդգար Ռամազյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 25/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0165-0039 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09102024-07-0221) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Էդգար Ռամազյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: