Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Անի Գառնիկի Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Անի Գառնիկի Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 7-րդ փողոց, 7/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0038-0033 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30082024-07-0100) իրականացնել ստոմատոլոգիական կենտրոնի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Անի Գառնիկի Պետրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: