Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ռոբերտ Իսահակյանի 2025 թվականի հուլիսի 30-ի դիմումը և Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում 2025 թվականի օգոստոսի 1-ին կազմված արձանագրությունը՝ որոշում եմ․
1․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 6-ի <<Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն տալու մասին>> N 512-Ա, <<Ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու մասին>> N 513-Ա, <<Համայնքի տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին>> N 514-Ա որոշումները։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: