Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 13-ին Սասունիկ Վոլոդյայի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սասունիկ Վոլոդյայի Գրիգորյանին պատկանող 07-065-0309-0037 կադաստրային ծածկագրի 0,1415 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,05155 հա-ն համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Սասունիկ Վոլոդյայի Գրիգորյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3461995 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: