Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 7-ին Համբարձում Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Համբարձում Առաքելյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, 24/2 հասցեում գտնվող, 07-029-0056-0050 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 11-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 546-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: