Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հուլիսի 1-ին Վահան Տաճատի Մալոյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Բուժական գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Բուժական գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վահան Տաճատի Մալոյանին պատկանող 07-020-0101-0058 կադաստրային ծածկագրի 0,20003 գյուղատնտեսական նշանակության հողամասց 0,04 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Վահան Տաճատի Մալոյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 728880 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: