Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Ռուբենի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Ռուբենի Հարությունյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 15-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ալիսա, Արման, Արմեն, Արայիկ Հարությունյաններին պատկանող 07-053-0025-0014 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հուլիսի 21-ին N CPP0-0000-7492 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։