Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Պարույր Սիրեկանի Բաղդասարյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1․ Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 79 որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
<<1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Պարույր Սիրեկանի Բաղդասարյանին պատկանող 07-029-0152-0007 կադաստրային ծածկագրի 0.19828 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն՝ չորանոց կառուցելու նպատակով:>>։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: