Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ, 401-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի վերաբերյալ մասին 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված արձանագրությունը, Նաիրիի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կողմից 2025 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքները, որոնց համաձայն Տիգրան Ավետիսյանի սեփականության իրավունքով պատկանող FORD ESCAPE 3.0 մակնիշի 36OC644 հաշվառման համարանիշի 1FMCU93G4KB00789 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2020թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է՝ 122765 դրամ, որից՝ ապառք՝ 94500 դրամ, տույժ 28265 դրամ, 2021-2025թվականների համար, 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է 424145 դրամ, որից՝ ապառք՝ 375000 դրամ, տույժ ՝ 49145դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ավետիսյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները որոշում եմ՝
1.Տիգրան Ավետիսյանից հօգուտ Նաիրի համայնքի գանձել 546910(հինգ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր տաս) դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900115610141):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: