Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Սիրասի Զաքարյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Սիրասի Զաքարյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 1-ին փողոց, 2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Սիրասի Զաքարյանին պատկանող 07-065-0125-0201 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15032024-07-0009) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Սիրասի Զաքարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: