Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արման Գագիկի Ամիրյանի լիազոր անձ Արևիկ Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արման Գագիկի Ամիրյանի լիազոր անձ Արևիկ Ղարիբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արման Գագիկի Ամիրյանին և Զարուհի Բորիսի Մովսեսյանին պատկանող 07-053-0044-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04082022-07-0012) իրականացնել հասարակական նշանակության շինության՝ ավտոհանգրվանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արման Գագիկի Ամիրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: