Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայկանուշ Նորիկի Բեգլարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայկանուշ Նորիկի Բեգլարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Վ․ Տերյան փողոց, 1-ին փակուղի, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայկանուշ Նորիկի Բեգլարյանին պատկանող 07-004-0101-0124 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30052025-07-0092) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հայկանուշ Նորիկի Բեգլարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: