Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 9-ին Յուրի Արմենի Սահակյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ․ Նժդեհի թաղամասի 1-ին փողոց, 34/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յուրի Արմենի Սահակյանին պատկանող 07-004-0430-0065 կադաստրային ծածկագրի 0,06 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների հողատեսքը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա: