Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ջանիկ Խորենի Մանուկյանի լիազորված անձ Էլեն Միսակյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ջանիկ Խորենի Մանուկյանի լիազորված անձ Էլեն Միսակյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան 13-րդ փողոց, 25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ջանիկ Խորենի Մանուկյանին պատկանող 07-065-0307-0425 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052025-07-0085) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ջանիկ Խորենի Մանուկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: