Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գևորգ Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գևորգ Բարսեղյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 15-17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ, Վարդուհի Բարսեղյաններին և Մարուսյա Ամիրջանյանին պատկանող 07-029-0076-0080 կադաստրային ծածկագրի հողամասում 2019 թվականի նոյեմբերի 4-ին N 235 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։