Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աշոտ Զարզանդի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Աշոտ Զարզանդի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 39-րդ փողոց, 67-2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0022-0106 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25092020-07-0046) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աշոտ Զարզանդի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: