Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովսեփ Սերգեյի Ղումաշյանի լիազորված անձ Տիգրան Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովսեփ Սերգեյի Ղումաշյանի լիազորված անձ Տիգրան Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 34-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովսեփ Սերգեյի Ղումաշյանին պատկանող 07-029-0072-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13022025-07-0114) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հովսեփ Սերգեյի Ղումաշյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: